Քաղաքականություն

Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

1 րոպեի ընթերցում

Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը և «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։

Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին:

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաթևի ավագանի են անցել երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Շանթ» դաշինքը եւ «Ապրելու երկիրը»: Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին չի բավարարում ընդամենը մեկ քվե, որ կարողանար 50+1 շեմը անցնել և իշխանություն ձևավորել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում