N զորամիավորումն անցկացնում է եռօրյա հրամանատարաշտաբային մարզումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում նոյեմբերի 9-ից մեկնարկել են եռօրյա հրամանատարաշտաբային մարզումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր: Հրամկազմը ներկայացրել է պայմանական հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, ճշգրտել գործողությունները: