N զորամասի պահպանության գոտու ուղղություններից մեկում իրականացվել են տեղազննման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի պահպանության գոտու ուղղություններից մեկում նոյեմբերի 10-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է հրամկազմի պատրաստվածությունը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում: