Քաղաքականություն

Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կունենան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:

Հանդիպմանը քննարկվելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերին, տարածաշրջանային, միջազգային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում