ՀՌՀ նախագահն առաջարկում է հեռուստաընկերությունների համար «Գովազդի մասին» օրենքի կիրառումը հետաձգել 1-2 տարով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գովազդի մասին» օրենքի կտրուկ փոխելը բացասաբար կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բովանդակության որակի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և մեր հանձնաժողովիվերլուծությունները ցույց են տալիս, որ շահումով խաղերի գովազդի եկամտի տեսակարար կշիռը 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։ Որոշ հեռուստառադիոընկերություններում շահումով խաղերի գովազդներից ստացած եկամուտները կազմում են մինչև 15 տոկոս։ Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020 թվականին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ, երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»,-ասաց նա։

Ըստ ՀՌՀ նախագահի՝ հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները և հաճախություններ օգտագործող ռադիոընկերությունները բավական մեծ ծախսեր ունեն՝ համեմատած ինտերնետ հեռարձակողների կամ կայքերի հետ․ ազդանշան տարածելու բավականին մեծ ծախսեր, հարկեր և այլն։

«Այդ պարագայում, երբ հանրային մուլտիպլեքսի էությունն այն է, որ նրանք կարողանան փող գեներացնել և պատրաստել հանրօգուտ հաղորդումներ, հիմա այդպիսի սահմանափակում մտցնելը, ես կարծում եմ, շատ չմտածված քայլ է»,-ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ գովազդի մասին օրենքը արմատական փոփոխության կարիք ունի, այն հետ է ընկել այսօրվա տեխնիկական ամբողջ միջավայրից։

«Մեր առաջարկն է, որ հաշվի առնելով այս մի քանի հանգամանքն ու տասնյակ այլ գործոններ, հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունների համար այս օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ կարողանան պատրաստվել, հայթայթել եկամուտների նոր աղբյուրներ»,- եզրափակեց Հակոբյանը։

Հայերեն

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ