Կոչ ենք անում վերադարձնել բոլոր գերիներին. ԱՄՆ պետդեպի հայտարարությունը պատերազմի ավարտի մեկ տարվա առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա ինտենսիվ կռիվներին վերջ տված հրադադարի համաձայնության առաջին տարին։ Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում նախորդ տարվա ռազմական գործողությունների հետևանքով բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Կոչ ենք անում վերադարձնել բոլոր մնացած ռազմագերիներին, հստակեցնել բոլոր անհետ կորած անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք նաև կոչ ենք անում հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան։ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ էրիկա Օլսոնը ներկայում տարածաշրջանում է՝ քննարկելու երկկողմ հարցերը բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակելու ակտիվացնել իրենց ներգրավվածությունը այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրներին, որոնք կապված են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

Հայերեն العربية English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ