Հասարակական

Covid-19-ի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա

1 րոպեի ընթերցում

Covid-19-ի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է: Եվ ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ, իհարկե, կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել: Մոտ 50 երեխա ունենք, որ պատվաստվել են»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ այս պահին որևէ պատվաստանյութի պակաս չկա Հայաստանում, դրանք հավասար կերպով արդյունավետ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում