Դիմակ չկրելու համար պետք է տուգանվի նաև պաշտոնյան, օրենքի առաջ բոլորը հավասար են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ դիմակ չկրելու համար պետք է տուգանվեն բոլորը՝ անկախ նրանից պաշտոնյա են, թե ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկումներին, թե որոշ պաշտոնյաներ չեն կրում դիմակ, օրինակ՝ վերջերս համացանցում տարածվել էր ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը՝ սուպերմարկետներից մեկում, որտեղ պատգամավորն առանց դիմակի էր:

«Սա թողնված չէ ցանկությանը: Սա օրենքի պահանջ է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Պետք է կրեն, այդպես է պահանջը: Դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ»,- ասաց Ավանեսյանը:

Այս պահին Հայաստանում լարված համաճարակային իրավիճակ է, և, նախարարի պնդմամբ, բոլորը հավասար կերպով պետք է ենթարկվեն օրենքի պահանջին:

Հարցին, թե արդյոք պաշտոնյաները դիմակ չկրելու համար պե՞տք է տուգանվեն՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, եթե չեն կրում: Ինչ կապ ունի՝ պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի»:

Հայերեն

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը