Հասարակական

Պետությունը կավելացնի անվճար ուռուցքաբանական վիրահատությունների ծրագրի բյուջեն

3 րոպեի ընթերցում

Պետությունը կավելացնի անվճար ուռուցքաբանական վիրահատությունների ծրագրի բյուջեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է 2022 թվականին ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման համար հատկացվելիք բյուջեն ավելացնել՝ դարձնելով 5 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման շրջանակում 2022-ի բյուջեն կկազմի 5 մլրդ դրամ, ինչը 2021-ին եղել է 4 մլրդ 370 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Այս ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Մենք պետության հաշվին սկսել ենք իրականացնել ուռուցքաբանական վիրահատական ծառայությունների ողջ ծավալը՝ անկախ շահառուների որևէ խմբին պատկանելու հանգամանքից»,- հիշեցրեց նախարարը:

Այս ծրագրի շրջանակում գրանցվել է դիմելիության կտրուկ աճ, ինչը նախարարը պայմանավորեց բնակչության համար այդ ծառայությունների հասանելիության բարձրացմամբ:

Անդրադառնալով բժշկական միջամտությունների անհասանելիությանը՝ Ավանեսյանը նշեց, որ կան կանխարգելիչ, սքրինինգային, վաղ հայտնաբերման հետազոտություններին դիմելիության բավականին ցածր ցուցանիշներ: Վիրահատական միջոցառումները հասանելի դարձնելով, նախարարի խոսքով, գրանցվել է նաև սքրինինգային ծրագրերի դիմելիության մեծ աճ:

Խոսելով կրծքագեղձի մամոգրաֆիկ ծառայությունների սքրինինգային ծրագրին՝ նախարարը նշեց, որ դա այս պահին իրականացվում է Լոռու մարզում: Երկու-երեք շաբաթ առաջվա տվյալներով իրականացվել է մոտ 6 000 սքրինինգային հետազոտություն: «Շատ լավ դիմելիության մասին է խոսք գնում: Կայանը տեղակայված էր Վանաձոր քաղաքում բժշկական կենտրոնին հարակից տարածքում: Այս սքրինինգային հետազոտությունների արդյունքում մենք հայտնաբերել ենք 55 դրական դեպք, որոնք միանգամից ուղղորդվել են համապատասխան բժշկական կենտրոն, ստացել են համապատասխան ծառայություններ, ինչը կանխել է հետագայում հաշմանդամության և մահացության դեպքերը»,- ասաց Ավանեսյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում