Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգն անհիմն է համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության նոյեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին, որով, ըստ կազմակերպիչների, կոչ է արվում «մերժել Հայաստանի թրքացումը, Արցախի հայաթափումը», այդ օրակարգն անհիմն է համարում։

«Դա բացարձակ անհիմն օրակարգ է, որն իրականաության հետ որևէ կապ չունի։ Ի՞նչ է նշանակում թրքանալ։ Նույն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատերը երբ եղել են իշխանություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել։ Ի՞նչ է, այն ժամանակ թրքացման օրակա՞րգ էին առաջ տանում։ Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ին, մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մենք պատկերացնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, նրանց առաջարկած բովանդակությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ արձանագրելով բանակցային գործընթացն անմիջապես վերսկսկելու անհրաժեշտությունը հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում