Հասարակական

Փաշինյանը վստահեցնում է՝ գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր կատարվում է աշխատանք

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը վստահեցնում է՝ գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր կատարվում է աշխատանք

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունը գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր կատարում է աշխատանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք պետք է անհոգնել աշխատենք՝ օր առաջ մեր եղբայրներին վերադարձնելու ուղղությամբ: Եվ մենք այդպես էլ անում ենք: Ամեն օր այդ ուղղությամբ կատարվում է աշխատանք: Այո, պետք է արձանագրենք, որ այդ աշխատանքն արվում է ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ պետք է աշխատեն միջազգային գործընկերների, միջազգային հանրության հետ, նաև Ադրբեջանի հետ պետք է աշխատանք տարվի, որ այդ խնդիրն օր առաջ, րոպե առաջ լուծվի:

Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ գերիներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում