Հասարակական

Կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում նոյեմբերի 7-ին 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի էջը։

Ըստ աղբյուրի՝ Նորա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- ասվում է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում