ABBA խումբը թողարկել է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը
1 րոպեի ընթերցում
![ABBA խումբը թողարկել է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1067437.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ABBA շվեդական փոփ-խումբը թողարկել Է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը՝ Voyage-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրա հետ արդեն կարելի Է ծանոթանալ մի շարք հարթակներում, ներառյալ YouTube-ը, Spotify-ն, iTunes-ը եւ ուրիշներ:
ABBA հայտնի շվեդական երաժշտական խումբը գոյություն ունի 1970-ական թվականներից:
Սակայն 1982 թվականին երաժիշտները դադարեցրել են համատեղ ելույթները: Նրանց այժմ արդեն նախավերջին ալբոմը՝ Visitors-ը, թողարկվել Է 1981 թվականին:
Խումբը համաշխարհային ճանաչում Է ստացել այնպիսի հիթերի շնորհիվ, ինչպիսիք են՝ Dancing Queen-ը, The Winner Takes It All-ը, Happy New Year-ը, Mamma Mia-ն եւ Money, Money, Money-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: