Հասարակական

N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

1 րոպեի ընթերցում

N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում նոյեմբերի 2-ից 4-ն անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, 1-ին փուլում բանակային կորպուսը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալվել դաշտային կառավարման կետեր։ 2-րդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ 3-րդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

Ըստ աղբյուրի՝ զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում