Արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան թե առաջին պատերազմի, թե երկրորդ պատերազմի ընթացքում տեղի ունեցածը հստակ ցույց են տալիս, որ արցախահայությունը չի կարող ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը նշեց՝ կա «Ճանաչում՝ հանուն փրկության» գաղափար: «Ես հատուկ չեմ ասում «Անջատում՝ հանուն փրկության», ասում եմ՝ «Ճանաչում՝ հանուն փրկության», որպեսզի դա չհակադրվի ինքնորոշման իրավունքի հետ»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց՝ այդ բանաձևը քննարկվո՞ւմ է:

Փոխնախարարը շեշտեց. «Այն, ինչ տեղի ունեցավ թե Արցախյան առաջին պատերազմի, թե երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել: Այսինքն՝ քանի որ փաստացի գնում է բնաջնջման քաղաքականություն: Դրա լավագույն ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է»:

Գևորգյանը նշեց, որ պատգամավորի ասած սկզբունքն այդ փաստով հստակ հիմնավորում է ստանում: «Եվ ես կարծում եմ, որ այդ մոտեցումը, որ արցախահայությանը Ադրբեջանի վերահսկողության ներքո սպառնում է ոչնչացում, այդ ճշմարտացի, հուսալի և վստահելի թեզը մենք առաջ ենք մղում թե մեր դիսկուրսում, թե բանակցությունների ընթացքում»,-վստահեցրեց նա:

Հայերեն English Русский

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող