Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են. ԲԴԽ դեպարտամենտի ղեկավար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանում դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:

«Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են: Քաղաքացիական գործերով և Երևանում, և մարզերում միջին ծանրաբեռնվածությունը գրեթե 1500-2000 գործ է, որը բավականաչափ շատ է, նույնը քրեական գործերով: Հույս ունենք, որ մինչդատական վարույթի առանձնացմամբ պայմանավորված՝ որոշակի թեթևացում կլինի»,-ասաց Ղազարյանը:

Նրա վստահեցմամբ՝ դատավորների թիվն ավելացնելու ցանկությունը մեծ է, սակայն կախված է ֆինանսավորումից և քաղաքացիական, և վարչական գործերով:

Նա նաև նշեց, որ սնանկության դատարանում արդեն իսկ 2021 թվականին ավելացել է դատավորների թվակազմը 4-ով, 6 դատավորով՝ Վերաքննիչ ատյանի դատարաններում և այլն: Եվս 29 դատավոր նախատեսվում է ավելացնել:

Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ նա ասաց, որ ԲԴԽ-ին 2022-ի բյուջեի նախագծով հատկացվելիք գումարը 14 մլրդ 341 մլն 250 հազար դրամ է: Սակայն ԲԴԽ-ի կողմից բյուջետային հայտ է ներկայացվել է 14 մլրդ 237 մլն 497 հազար դրամի չափով: 2021-ի բյուջետային հայտի գումարը կազմել է 12 մլրդ 165 մլն 312 հազար դրամ:

« 30 դատավոր ավելացվել է, սակայն, 29 դատավոր ևս կավելացվի: Այսինքն՝ 59 դատավոր պետք է ավելացվի»,-ասաց Ղազարյանը:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով