Հասարակական

Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի 106 գլուխ ոչխարները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի 106 գլուխ ոչխարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ Դավթյանի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ են հանձնվել հոկտեմբերի 22-ին գողացված Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Տեղի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Համայնքապետարանից նշել են նաև, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերն այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, ապատեղեկատվություն է: Համայնքապետարանից հորդորել են բոլորին չխեղաթյուրել որևէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են համագործակցել բոլորի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում