Քաղաքականություն

Կոնգրեսականը մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հետևած իրավիճակով

1 րոպեի ընթերցում

Կոնգրեսականը մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հետևած իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը, և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։

Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն հայտնել հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու գործում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում