Նոր ավիաընկերություն հայկական շուկայում. Flyone Armenia-ն Հայաստանում ստացել է օդանավ շահագործողի վկայական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շուկա է մուտք գործում նոր ավիաընկերություն. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել Flyone Armenia ավիաընկերությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, Flyone Armenia-ն դարձել է ազգային օպերատոր և շուտով կսկսի առաջին թռիչքները:

Ավիաընկերությունից հայտնում են, որ մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական երկրներ:

«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք Flyone Armenia -ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան:

Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:

Ընկերությունն այս պահի դրությամբ ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում։ Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր`ավելի քան135աշխատակցից բաղկացած թիմ՝ միջինից բարձր աշխատավարձով. պագայում կաճի և՛ աշխատակիցների, և՛ ինքնաթիռների թիվը։

Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Airbus A320 ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են180նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի(IATA)ևEASA Security-ի բոլոր չափանիշներին:

Հայերեն العربية English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան