Հարավային երկաթգծի վերականգնման հարց քննարկվում է. փոխվարչապետը՝ ապաշրջափակման տարբերակների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հարցին:

«Մենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում, այդ հայտարարության բովանդակությունից դուրս չենք գալիս»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով «Կոմերսանտ»-ի հրապարակած հնարավոր քարտեզին՝ Գրիգորյանը նկատեց, որ դրանում խոսքը վերաբերվում էր երկաթգիծ-ավտոճանապարհ միասին հարավային սահմանով անցնելու տարբերակը: «Երկաթգիծ, այո քննարկվում է: Հարավային երկաթգծի վերականգնման հարց քննարկվում Է , ճանապարհ՝ ոչ, չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել»,-ասաց փոխվարչապետը:

Նա շեշտեց՝ խոսքը ապաշրջափակմանն է վերաբերվում՝ դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին:

«Ճանապարհների մասով այս պահին դեռ կոնսենսուս չունենք, առաջարկները շատ են, բայց ասել, որ արդեն կա պատրաստի քարտեզ՝ ավտոճանապարհների մասով, թե, որոնք են շահագործվելու իմ ասած սկզբունքներով, դեռևս չկա ընդհանուր հայտարարություն, ընդհանուր ընկալում: Երկաթգծի մասով ավելի ընդհանուր մոտ պատկերացումներ, մոտեցումներ կան: Բայց այդտեղ կարծում եմ, հարցը շատ ավելի պարզ է»,-ասաց փոխվարչապետը:

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը ղեկավարում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:

Հայերեն English Русский

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք