Այս պահին նոյեմբերի 9-ի համար Փաշինյանի և Ալիևի հանդիպում նախատեսված չէ. Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում նոյեմբերի 9-ին նախատեսված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

ՔՊ-ի պատգամավոր Սոնա Ղազարյանը նկատեց՝ լուրեր են տարածվել, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում, շրջանառվում է նաև փաստաթղթերի մասին տեղեկատվություն, թե Մոսկվայում նախատեսվող ստորագրվելիք փաստաթղթերը վերաբերվելու են դեմարկացիային, դելիմիտացիային և կոմունիկացիաների վերականգնմանը: Նա հետաքրքրվեց ՝ արդյոք նման բան նախատեսվում է:

«Այս պահին այդ ֆորմատով որևէ հանդիպում նախատեսված չէ: Միևնույն ժամանակ և այս պահին և պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ: Ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին՝ նախարարն ասաց. «Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում: Այդ հանդիպումները մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, հնարավորություններ կարող են ստեղծել՝ հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների ամբողջությունը, առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակումը, նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների հարցը և բազմաթիվ այլ հարցեր»:

Ըստ նրա՝ այդպիսի հանդիպումներն ավելի լայն իմաստով հնարավորություն են՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և արդեն ջանքեր գործադրելու ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ: «Սա է այդպիսի հանդիպումների հաճախելու մեր մոտիվացիան: Այդպիսի հանդիպումների առաջարկներ տարբեր ֆորմատներով կան: Այդպիսի հանդիպումների արդյունքում սովորաբար լինում են համաձայնեցված տեքստերի հրապարակումներ»,-ասաց նախարարն ու հավելեց՝ մամուլում հրապարակված բովանդակությամբ որևէ բան նախատեսված չէ:

Միրզոյանը նշեց, որ բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենտ ենթադրում են: «Բայց ես ուզում եմ երեկվա, այսօրվա և վաղվա համար վստահեցնել, որ բոլոր այդ տեսակ փակ դռների հետևում վարվող բանակցություններում, խոսակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի և մյուսներիս կողմից հրապարակավ հայտնած դիրքորոշումներին, որևէ միլիմետր չեն նահանջում այդ դիրքորոշումներից, նաև ավել էլ չեն»,-ասաց ԱԳ նախարարը:

Հայերեն English Русский Türkçe

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

Երևանում հրդեհի հետևանքով այրվել է երկու կրպակ

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Փաշինյան

Պետք է ռելիկտային գործելակերպից անցում կատարենք պետության հարատևության գործելակարգին․ Նիկոլ Փաշինյան

Ամերիկյան ինդեքսները աճել են - 21/01/25