Երևանի ավտոբուսները կհամալրվեն 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը 67,800.0 hազ. դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Նախագծին ընդունվեց 36 «կողմ», 0 «դեմ» և երկու «ձեռնպահ» քվեարկության արդյունքում:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ բոլոր նոր ավտոբուսները հագեցած են լինելու մետաղադրամների հաշվիչ մեքենաներով: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տոմս գնել: «Տոմս գնելն անհարմար կլինի, քանի որ ուղևորները ստիպված կլինեն գնալ հատուկ կրպակ կամ մետրո, կամ այլ վայրեր ու վճարել հարյուր դրամ և գնել տոմսը: Մենք ավելի հեշտացրել ենք բոլորի գործը»,- նշեց Մարությանն ու հավելեց, որ դա հարցի ժամանակավոր լուծում է, որովհետև առաջիկայում նախատեսում են անցնել քարտային համակարգի: Անկանխիկ համակարգը կընդունի բոլոր տեսակի քարտերը:

«Կլինի մի շրջան, երբ և՛ կանխիկ, և՛ քարտային համակարգն էլ կգործեն: Դա կարող է տևել վեց ամիս կամ մեկ տարի: Դա անցումային փուլ է, որը չենք կարող չանցնել: Կտրուկ փոփոխություններին դեմ եմ. պետք է քիչ-քիչ գնալ փոփոխությունների, որ մարդիկ հարմարվեն»,- շեշտեց Երևանի քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ 100 միավոր 6-մետրանոց փոքր դասի ավտոբուսներ են բերվել Հայաստան: «8- և 6-մետրանոց 211 ավտոբուս է հասել Երևան: Տեղափոխման ընթացքում 4 կամ հինգ միավոր է վնասվել, որոնք կարգի կբերվեն: Ավտոբուսները կաշխատեն որոշ փաստաթղթային և այլ հարցեր լուծելուց հետո: Այս պահին վարորդներն ուսուցում են անցնում նաև արտադրողի և մասնագետների կողմից, որոնք հատուկ այդ նպատակով են ժամանել Երևան»,- հայտնեց Մարությանը:

Հայերեն

Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են

Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան

Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները

Փոփոխություններ՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Ավինյանը դժգոհել է շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման որակից

Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար