Տեղի ունեցավ  Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արարողությանը ներկա էինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայացուցիչները, Լիբանանում Պապական նվիրակի ներկայացուցիչը, հայ եւ օտար հոգեւորականներ, սրբազան հայրեր, առաքինազարդ քույրեր, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հավատացյալ ու պաշտոնատար այլ անձիք:

Գահակալության արարողությունը հանդիսապետեց Հայ Կաթողիկէ Պատրիարքության կառավարիչ եւ Բերիոյ թեմի Առաջնորդ` Արհ. Պետրոս Արք. Միրիաթյանը՝ Սինոդոսական Հայրերի հետ միասին։

Սեպտեմբերի 23-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 48.92 տոկոսը

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ