Թիվ 31 ՏԸՀ-ն քաղաքական ուժերին հայտարարեց Գյումրու ավագանիում մանդատների բաշխման մասին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն հոկտեմբերի 24-ին հայտարարեց հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանն ընտրական շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչներին շնորհավորեց Գյումրու ավագանու կազմում ընդգրկվելու ու քաղաքակիրթ պայքար մղելու համար:

Տիգրան Ղազարյանը շնորհավորեց նաև ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին՝ իրենց մասնակցության համար: «Հաշվի առնելով այն, որ ոչ մի բողոք ու վերահաշվարկի պահանջ հանձնաժողովը չի ստացել, այսօր 12:00-ին հանձնաժողովը արձանագրեց ընտրությունների արդյունքները»,- նշեց Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ 109 453 ընտրողից ընտրության մասնակցել է 26 468 քաղաքացի:

Համաձայն ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 3 և 4 կետերի՝ մանդատների բաշխումը իրականացվել է հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինք» կուսակցություն՝ 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11, «Զարթոնք» կուսակցություն՝ 4 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 2 մանդատ:

Քաղաքական ուժերը իրենց անվանական մանդատները հանձնաժողովից կարող են վերցնել հոկտեմբերի 28-ին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին