Հասարակական

Ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները. ԽԱՊԿ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն` 2021 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակների համեմատ նվազել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը: 2021 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք, 2021 թվականի 2-րդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 8: Նվազել են նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը: Մասնավորապես, 3-րդ եռամսյակում գրանցվել է նման 20 դեպք: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակում եղել է 43: Ի տարբերություն այս երկու ցուցանիշների, կտրուկ աճ է նկատվել տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների պարագայում: Մասնավորապես, ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում գրանցվել է նման 37 դեպք: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15-ական դեպք եղել է ընթացիկ տարվա նախորդ եռամսյակներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ պետական մարմինները վատ են աշխատում:

«Լրագրողների հետ երկխոսությունը, համագործակցությունը, մեծ հաշվով չի կայացել: Այնինչ, հարցերը բազմաթիվ են՝ հետպատերազմյան շրջանի, տարածաշրջանային, սոցիալական խնդիրների հետ կապված: Հասկանալի է, որ լրագրողներն ակտիվորեն հարցումներ են ուղարկում պետական մարմիններին, այնինչ, կամ պատասխանները ուշացվում են, կամ արհամարհվում են, կամ լղոզված են գալիս: Այդ փաստերը մենք արձանագրել ենք»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

2021թվականի 3-րդ եռամսյակում վիրավորանքի և զրպարտության հիմքով ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը կազմում է 15: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է: Երկրորդ եռամսյակում գրանցվել էր 23 հայց: Աշոտ Մելիքյանի խոսքով, 15 նոր հայցը նույնպես մտահոգիչ ցուցանիշ է: Դիտարկմանը, թե արդյոք սա վկայում է խնդիրներն իրավական դաշտում լուծելու նոր մշակույթի ձևավորման մասին, Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդպիսի միտում կարող ենք արձանագրել:

«Ամեն դեպքում ֆիզիկական բռնությունների քանակն այն չէ, ինչ երկու, երեք տարի առաջ էր: Նշեմ, որ դատական հայցերի մեծ մասը ներկա և նախկին պաշտոնյաների, պետական մարմինների կողմից է: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բավական ակտիվ է այդ հոսքը հենց պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանի խոսքով, 2021թվականի երրորդ եռամսյակը լրատվամիջոցների ու լրագրողների համար խիստ մտահոգիչ էր նախ և առաջ նրանց նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների առումով։ Ութերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունը հուլիսի 30-ին ընդունեց երկրի օրենսդիր մարմնում նախադեպը չունեցող մի որոշում, որով սահմանափակեց խորհրդարանի շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ տեղաշարժն ու աշխատանքի հնարավորությունները՝ կապված պատգամավորներից մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնելու, մշտական հանձնաժողովների նիստերը և այլ քննարկումները լուսաբանելու հետ։

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև օգոստոսի 30-ին ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին, որով քրեականացվեց անձին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելը, ինչի համար սահմանվել են տարբեր չափերի տուգանքներ, իսկ որոշ դեպքերում մինչև 3 ամիս ազատազրկում։ Նա նկատեց, որ այս նախագծերի փաթեթը լրագրողական կազմակերպությունները գնահատել են հետընթաց:

Հայերեն

Հայաստանի ԱԳ նախարարը մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում

Քանի դեռ Ադրբեջանի հետ չենք հանգել վերջնական խաղաղության, էսկալացիայի վտանգը կա․ Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից շուրջ 40 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 4 լրագրող

ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները

ՄԱԿ-ում հետևում են ՌԴ-ի և Ուկրաինայի  բանակցություններին և պատրաստ են աջակցելու հաշտության գործընթացին

Ծաղկաձորում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն

Քրեակատարողական ծառայության պետը հանդիպել է ցմահ դատապարտյալներին

Չինաստանը կպաշտպանի իր ուսանողների և գիտնականների իրավունքները, եթե ԱՄՆ-ում նրանց վիզաները չեղարկվեն

ԱՄՆ մաքսային և սահմանապահ խումբը դեռ չի ժամանել Հայաստան․ Միրզոյան