41 երկրների հեռուստաընկերություններ, այդ թվում նաեւ Հայաստանը, կմասնակցեն Թուրինում կայանալիք «Եվրատեսիլին»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 41երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը տեղի կունենա եկող տարվա մայիսին Իտալիայի Թուրին քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է միջոցառման կազմակերպիչը՝ Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ):

Ինչպես նշված Է ԵՀՄ-ի հայտարարության մեջ, մասնակիցների թվում են 39 հեռարձակող ըներություններ, որոնք մասնակցել են 2021 թվականի մրցույթին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չեռնոգորիայի ընկերությունները:

«Մենք շատ ուրախ ենք, որ մրցությանը կրկին մասնակցելու են ավելի քան 40 հեռարձակողներ, որոնք եկող տարվա մայիսին Թուրինում կպայքարեն «Եվրատեսիլի» գլխավոր մրցանակի համար»,- հայտարարել Է «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը:

Նա նշել Է, որ Իտալիայի Rai հեռուստաընկերության մասնագետները «լարվածությամբ աշխատում են» պայծառ ներկայցաման «նախապատրաստման համար», որն, ինչպես սպասվում Է, կդիի գրեթե 200 միլիոն մարդ: «Իտալիան հպա՛րտ Է, որ վերստին իր մոտ Է ընդունելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը 31-ամյա ընդմիջումից հետո,- նշել են Rai մեդիահոլդինգի ներկայացուցիչներ Սիմոնա Մարտորելլին եւ Կլաուդիո Ֆասուլոն:- Որպես գործադիր պրոդյուսերներ՝ մենք անասելի ուրախ ենք զբաղվելու այդ հիասքանչ իրադարձության կազմակերպմամբ եւ հաջորդ տարի Թուրինում ողջունելու 41 երկրների պատվիրակություններին»:

Թուրինը «Եվրատեսիլ» երգի 66-րդ միջազգային մրցույթը կանցկացնի 2022 թվականին: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 10-ին եւ 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին PalaOlimpico արենայում: Իտալիան մրցույթի անցկացման իրավունքն ստացել Է 2021 թվականի մայիսին Ռոտերդամում Zitti e Buoni երգով Maneskin խմբի հաղթանակից հետո: Ավելի վաղ մրցույթն Իտալիայում ընդունել են Նեապոլը (1965 թվական) եւ Հռոմը (1991 թվական), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր

«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ

Պամզամենի վաղմիջնադարյան համալիրի պեղումներն ուշագրավ արդյունքներ են տալիս

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հուշագիր են ստորագրել համատեղ մտադրությունների մասին

Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան. հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ

Ջրասուզակ Վահե Մելքոնյան. փրկարարի առաքելության և ծառայողի ապրումների մասին

Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին

Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից

Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը