Gilead Sciences-ը Covid-19-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի Veklury դեղամիջոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gilead Sciences ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանին կնվիրաբերի 3000 սրվակ Veklury (Remdesivir) դեղամիջոց՝ COVID-19- ով հոսպիտալացված հիվանդներին օգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Businesswire-ը:

Ընկերությունը 100 հազար սրվակ էլ կտրամադրի Ինդոնեզիային:

«Քանի որ COVID-19- ի դեպքերը կրկին ամբողջ աշխարհում աճում են, և վիրուսը շարունակում է ազդել շատերի կյանքի վրա, մենք շարունակում ենք աշխատել, որ մեր դեղամիջոցները հասնեն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս նվիրատվությունները մեր շարունակական հանձնառության վերջին օրինակն են, և մենք կշարունակենք աշխատել կառավարությունների, առողջապահական մարմինների հետ՝ մեր դեղամիջոցները հնարավորինս արագ հասանելի դարձնելու համար»,-ասել է Gilead Sciences- ի գլխավոր առևտրային պատասխանատու Յոհաննա Մերսիերը:

Նշվում է, որ Gilead- ը սերտորեն համագործակցում է դիստրիբյուտոր գործընկերների և ուղղակիորեն Հայաստանի և Ինդոնեզիայի կառավարությունների հետ `այդ նվիրատվությունների գործընթացը համակարգելու համար:

Նշվում է, որ Veklury-ն COVID-19- ով հոսպիտալացված հիվանդների բուժման հակավիրուսային ստանդարտն է, այս պահին Միացյալ Նահանգներում COVID-19- ով հոսպիտալացված հիվանդների կեսից ավելին բուժվում է Veklury-ով : Veklury-ը հաստատված կամ լիազորված է ժամանակավոր օգտագործման համար աշխարհի մոտ 50 երկրներում:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Եվրոպայի կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի. Պեսկով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/08/26