Հասարակական

ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գերության մեջ հայտված զինծառայողների հարազատներին

1 րոպեի ընթերցում

ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գերության մեջ հայտված զինծառայողների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրներին ու մտահոգություններին և պատասխանել նրանց հարցերին: Արշակ Կարապետյանը վստահեցրել է, որ նշված խնդիրները գտնվում են ինչպես իր, այնպես էլ երկրի վարչապետի և ամբողջ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում