Իշխող ուժը  պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների. Շիրակի մարզպետ 

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանն աջակցություն է տրամադրել մի քանի ընտանիքի: Այս փաստը Շիրակի մարզպետը չի կապում ՏԻՄ ընտրությունների հետ՝ սա համարելով բնականոն ու շարունակական գործընթաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն է, թիվ 31/05 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ աջակցություն տրամադրելը սովորական գործընթաց է, և շահարկել դա այս պահին անտեղի է, քանի որ մարզպետարանը միշտ է ֆինանսական աջակցություն տրամադրել:

Լրագրողների հետ զրույցում մարզպետը նաև նշեց, որ իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների: «Ո՞ր ուժերն են ձեզ մրցակից» հարցին ի պատասխան մարզպետն ասաց՝ բոլորը:

Անդրադառնալով ընտրություններից առաջ Գյումրու քաղաքապետարանում, ըստ որոշ լուրերի, իրականացվող կադրային փոփոխություններին՝ մարզպետն ասաց, որ գուշակություններով չի զբաղվում: «Ինձ առաջարկում եք բացառել մի բան, որի մասին չկա խոսակցություն»,- նշեց մարզպետը:

Հոկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դրան հաջորդած օրերին քաղաքապետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել էր հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց:

Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին