ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ, ինչպես նախորդ՝ 2016 թվականի ընտրություններին,քաղաքապետ կդառնա առավելագույն ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն: Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺընտրություններն էին պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 7 կուսակցություն և 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա՜» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածուով։ Նախորդ ՏԻՄընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 422 թեկնածուով:
Ժամը 11:00-ի դրությամբ Գյումրու տեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել։ Գյումրու ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի տեղեկացմամբ՝ ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների: Ընտրատեղամասերից մեկում մատնահետք կարդացող սարքն է խափանվել, խնդիրը կարգավորել են: Ընտրողներից մեկն էլ ժամկետանց անձնագրով է ներկայացել:
Արմենուհի Մխոյան