Life

Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Երազ» երգը

1 րոպեի ընթերցում

Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Երազ» երգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևակ Խանաղյանը երաժշտասերներին է ներկայացրել «Երազ» (Сон) ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Յան Բրուտն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր՝ ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների`«Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում