Հասարակական

ՀՀ ՊՆ ղեկավարի գլխավորությամբ  քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ ղեկավարի գլխավորությամբ  քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները և ներկայացրել իրականացվող աշխատանքների ընթացքը։

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ամենասեղմ ժամկետներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում