Հասարակական

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրման դեպքում ֆերմերը կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, հողօգտագործողների եկամուտների աճի ավելացման անհրաժեշտությամբ։

«Հայաստանում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է նորմատիվայինից 2-3 անգամ։ Որոշման նախագծի ընդունումը թույլ կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր կաթիլային անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով», - ասաց Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա իրենց նախընտրական խոստումներից է, երբ ասում էին, որ մինչև 3 հա մշակվող հողատարածքների պարագայում կփոխհատուցեն քաղաքացիների օգտագործած ոռոգման ջրի ամբողջ գումարը առաջիկա 5 տարում, եթե նրանք անցնեն կաթիլային ոռոգման։

«Մենք ունենք նաև պետական ծրագիր՝ կաթիլային ոռոգում անցկացնելու գործընթացին աջակցող։ Մենք այդ նպատակով վերցված վարկերի տոկոսները սուբսիդավորում ենք՝ տոկոսները հասցնելով 0%-ի։ Մարդիկ հիմա հնարավորություն ունեն մինչև ոռոգման հաջորդ սեզոնի մեկնարկը կաթիլային ոռոգում կամ անձրևացման համակարգ և 2022թ․ ոռոգման սեզոնի մեկնարկից մինչև 2027թ․ ոչ մի դրամ չվճարել ոռոգման ջրի համար», - ասաց վարչապետը։

Հայերեն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ