Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1 մլրդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա ՀՀ-ում կարծում են, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան