New Shepard տիեզերանավը հաջողությամբ ավարտել է երկրորդ ուղևորատար թռիչքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավը հոկտեմբերի 13-ին հաջողությամբ իրականացրել է օդաչուով կառավարվող երկրորդ ենթաուղեծրային թռիչքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքն ուղիղ եթերով հեռարձակվել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերության կայքում:

Ենթաուղեծրային թռիչքի ժամանակ տիեզերանավը բարձրացել է 100 կմ, բոլոր չորս ուղևորները գտնվել են անկշռության վիճակում:

Թռիչքի ընդհանուր տևողությունը կազմել է 10 րոպե:

Չորս ուղևորներից մեկը եղել է «Աստղային ուղի» (Star Trek, 1966-1969) սերիալի գլխավոր դերակատար Ուիլյամ Շաթները: 90-ամյա դերասանը դարձել է ամենատարեց տիեզերագնացը: «Երբեք չէի ակնկալում, որ նման բան կզգամ»,- թռիչքից հետո ասել է նա:

Նրա հետ տիեզերանավում են եղել նաև Blue Origin-ի փոխնախագահ Օդրի Փաուերսը, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Քրիս Բոշուիզենը և Dassault Systèmes ընկերության փոխնախագահ Գլեն դե Վրիսը:

New Shepard–ի առաջին թռիչքը, որին մասնակցել էր նաև Բեզոսը, տեղի էր ունեցել հուլիսի 20-ին:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին