Հայաստանը և Հնդկաստանը ձեռք են բերել մի շարք կոնկրետ ծրագրերի իրագործման պայմանավորվածություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Հնդկաստանն ընդլայնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների արտգործնախարարները մի շարք ոլորտներում շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Ըստ նախարարի՝ Հնդկաստանի իր գործընկերոջ այցը վկայում է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում:

«Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Սա կարելի է տեսնել կառավարության ծրագրում»,- նշեց Միրզոյանը:

Նա գոհունակություն հայտնեց հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր պայմանավորվածություններն արագորեն կյանքի կոչելու համար: Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Եվ ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց պաշտպանական, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկու երկրների քայլեր ձեռնարկելը հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: «Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակի խորանալ, փոխադարձ աջակցությունն ամրապնդվել»,- ասաց Միրզոյանն ու շնորհավորեց Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:

Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, աջակցությունը Հնդկաստանին՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամություն ստանալու հարցում:

Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը զարգանում է առևտրի, կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության, պաշտպանության և միջմարդկային փոխանակումների ոլորտներում: «Երկկողմ համագործակցության առումով մեր սպասելիքներն իրականում շատ ավելի շատ են: Այս այցի և հանդիպումների ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մի շարք ոլորտներում շատ ավելի շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման առումով»,- ասաց Միրզոյանը:

Հայկական կողմից առաջարկ է հնչել՝ անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ, միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստը:

Հայերեն العربية English Русский

Ռուսական դիզելը սկսել է մատակարարվել համաշխարհային շուկա

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր