Կապանում ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի արդյունքները

5 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում հոկտեմբերի 12-ին ամփոփվեց ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստի շրջանակում իրականացվող՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները:

Միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Տաջիկստանից: Ամբողջ ԱՊՀ-ից ներկայացված շուրջ 50 հայտերից ընտրվեցին 10-ը լավագույնները: Հայաստանը մրցույթին ներկայացրել է վեց նախագիծ: Մասնակիցները նախ ներկայացրեցին իրենց գաղափարները, այնուհետև մրցույթի փորձագիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 3 ներկայացուցիչներ Հայաստանից, մեկական ներկայացուցիչներ Ռուսաստանից և Բելառուսից, ընտրեցին յուրաքանչյուր անվանակարգի լավագույն գաղափարը:

Մրցույթի ժյուրիի նախագահ, Բելառուսի ներկայացուցիչ Վալենտինա Դինիչն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իրենց համար շատ դժվար էր կողմնորոշվել ընտրության հարցում, քանի որ ներկայացված նախագծերը մեծ մասամբ հաջողված էին։ «Արդեն ավանդույթ դարձած «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը համագործակցության, փոխադարձ ընկալման, բարեկամական կապերի ամրապնդման և երիտասարդական ներուժի համախմբման շատ լավ հարթակ է։ Մենք երախտապարտ ենք մրցույթի մասնակից բոլոր երիտասարդներին՝ նրանց կրեատիվ և նորարար մտածողության, իրենց երկրների հանդեպ ունեցած նվիրվածության և սիրո համար»,- ասաց Դինիչը։

Մրցույթի փորձագիտական խորհրդի կազմում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը նշեց, որ բավականին դժվար էր որոշում կայացնել, քանի որ հետաքրքիր հայտեր էին ներկայացված: «Շատ դժվար էր որոշում կայացնել, քանի որ ներկայացված բոլոր հայտեր էլ հետաքրքիր էին: Հիմնականում առաջնահերթությունը տվել ենք նորարարություններին և նրան, թե ինչպե՞ս այդ հայտը կծառայի ընդհանուր ԱՊՀ երկրների մասշտաբով, այլ ոչ թե անհատական մի պետության: Ի սկզբանե 10 անվանակարգ էր նախատեսված , բայց քանի որ բավականին դժվար պայքար էր, ընտրվեց 12 նախագիծ»,-ասաց Մկրտչյանը:

Աննա Մկրտչյանը նշեց, որ գրեթե բոլոր պետություններից էլ հաղթողներ կան, իսկ կոնկրետ Հայաստանից ներկայացված 6 հայտերից հաղթող է ճանաչվել 2-ը:

Ժյուրիի որոշմամբ՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթում հաղթող են ճանաչվել 12 նախագծեր՝ ըստ ոլորտների և անվանակարգերի։ ՀՀ ներկայացուցիչներ Համեստ Աղաջանյանը և Դիանա Գալստյանը հաղթել են սոցիալական ոլորտի անվանակարգում՝ «Ուսանողի տուն» նախագծի համար, իսկ Արմեն Հովհաննիսյանի «Բարձր արդյունավետությամբ, նոր սերնդի հեղուկ պարարտանյութերի ստացում» նախագիծը լավագույնն է ճանաչվել արտադրական տեխնոլոգիաներ և արդյունաբերական ենթակառուցվածքներ ոլորտում։

Բելառուսի ներկայացուցիչներ Ալեքսանդր Պիվարովը, Ալեքսանդր Բրանովը և Իլյա Իվանովը հաղթող են ճանաչվել համապատասխանաբար անվտանգության, ռացիոնալ բնօգտագործման և ՏՏ ոլորտներում։

ՌԴ ներկայացուցիչներ Պավել Բերեժենսկիի և Վլադիսլավ Զաիկինի նախագծերը լավագույնն են ճանաչվել բժշկություն և առողջապահություն, կենսական համակարգեր ոլորտներում։ Իսկ ՌԴ-ից Յուլիանա Ժակապարովայի «Փոքր քայլերով Կուրսկի երկրամասում» նախագիծը հաղթող է ճանաչվել «Իմ երկիրը համագործակցության մեջ» անվանակարգում։

Ղազախստանի ներկայացուցիչ Կաիրի Ալիխանի նախագիծը հաղթող է ճանաչվել ավիացիոն, տիեզերական և տրանսպորտային համակարգերի անվանակարգում։

Ուզբեկստանի ներկայացուցիչ Նիլուֆար Կոմիլժոմովոյի նախագիծը ճանաչվել է կրթության անվանակարգի հաղթող՝ «Կանանց ձայն» նախագծի համար։

Ղրղզստանի ներկայացուցիչ Իսմաիլ Էրլանի «Մեկ մարդ մեկ գիրք» նախագիծը լավագույնն է համարվել սոցիալական ոլորտում։ Իսկ Տաջիկստանից Ռախիմզոդա Ումեջանի «Երիտասարդության հյուրընկալություն» նախագիծը հաղթել է հյուրընկալություն անվանակարգում։

Նշենք նաև, որ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում:

Հայերեն Русский

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան