Toyota-ն պլանավորում է նորագույն արեւամարտկոցներ օգտագործել իր ավտոմոբիլներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնը մտադրվել Է ապագայում սկսել բարձրտեխնոլոգիական արեւամարտկոցների եւ դրանց հիման վրա համակարգերի օգտագործումն իր ավտոմոբիլներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է հոկտեմբերի 12-ին ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ երկրի խոշորագույն ավտոկոնեռնն առաջադեմ արդյունաբերական գիտությունների եւ տեխնոլոգաների ազգային ինստիտոտի հետ համատեղ կլբաղվեն արեւամարտկոցնրերի նորագույն համակարգերի մշակմամբ, որոնք հեռանկարում կարելի լինի օգտագործել ավտոմոբիլներում: Ընդգծվում Է, որ այդ գործում գլխավոր խնդիրը կլինի Էներգիայի արտադրման արդյունավետության բարձրացումը՝ դրանց հիման վրա այդ մարտկոցների եւ համակարգերի ստեղծման արժեքի նվազեցմամբ հանդերձ:

Ավելի վաղ Toyota-ն նաեւ նպատակ Է դրել իր Էլկետամոբիլների, հիբրիդային եւ ջրածնային ավտոմոբիլների վաճառքների մակարդակը մինչեւ 2030 թվականը հասցնել 8 միլիոն միավորի՝ ածխաթթվի արդյունաբերական եւ ավտոմոբիլային արտանետումներն ակտվորեն կրճատելու՝ տեղական իշխանությունների եւ գործարարության ձգտման ֆոնին: Ճապոնիայի կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել Է, որ մինչեւ 2050 թվականը երկիրը կհասնի ածխաթթվի զրոյական արդունաբերական եւ ավտոմոբիլային արտանետման: Մինչեւ 2030 թվականն այն ենթադրվում Է կրճատել 2013 թվականի մակարդակի համեմատությամբ 46 տոկոով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների