Դատախազությունից տեղեկացնում են՝ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան այն մասին, որ Սամվել Բալասանյանը բացակայում է երկրից, որովհետև իրեն առնչվող ինչ-ինչ գործեր են քննվում, դատախազը պատասխանեց, որ Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա:

Նման գործեր չկան: Ինչ մնում է ասեկոսեներին, ես դրանց չեմ պատասխանում, ես մարզի դատախազն եմ»,-նշեց Գուրգեն Գրիգորյանը:

Գյումրիի ավագանու վերջին երկու նիստերին քաղաքապետը չի մասնակցել: Նրա բացակայության հետ կապված փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը պարզաբանել է, որ Սամվել Բալասանյանը երկրում չէ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն