Սպարտակ Ղուկասյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Այս մասին հոկտեմբերի 11-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ «ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բողոքը բեկանելուց ու Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել: Ներկայում նա թաքնվում է վարույթ իրականացնող մարմնից: Միջոցներ են ձեռնարկում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, վերջինս գտնվում է ՀՀ տարածքում:

Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ էր արձակել՝ չբավարարելով Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ նրան երկամսյա կալանքի վերցնելու միջնորդությունը։ Դատախազությունը, սակայն, բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը։ ՀՀ վերաքննիչ դատարանըսեպտեմբերի 15-ին բավարարել էր դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել է փախուստի, ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում