Մարզիչ Գևորգ Ալեքսանյանին շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցն ավագանուն ներկայացրել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գևորգ Ալեքսանյանը խոստացավ սպորտային բոլոր ատյաններում բարձր պահել Գյումրիի և Հայաստանի պատիվը:

ՏԻՄ ընտրություններից առաջ սա Գյումրիի ավագանու վերջին նիստն էր։ Հիշեցնենք, 7-րդ գումարման ավագանու կազմում 4 խմբակցություններ են ներկայացված` «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ։

Գյումրիի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ 8-րդ գումարման ավագանու առաջին նիստում Գյումրիի նոր քաղաքապետ է ընտրվելու։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս