Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 8-ին ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք պաշտպանական գերատեսչությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններին, թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը` զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ, Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության այսպիսի դրսևորումները ողջունելի են և, միևնույն ժամանակ, ամրապնդում են բանակ-հասարակություն կապը։

«Զինված ուժերին ցուցաբերած շարունակական աջակցության համար, պաշտպանության նախարարի հրամանով, սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գերատեսչական մեդալները բարերարներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում