Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնեց Թուրքմենստանի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը հոկտեմբերի 7-ին «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովըհույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության առավել ամրապնդմանը։

Դեսպան Խարազյանը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնները և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-թուրքմենական համագործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Ռուբեն Խարազյանը պատասխանել է Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին և ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ խոնարհել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի դամբարանում և Անկախության հուշահամալիրում։

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան