Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիրը եւ ֆիլիպինցի լրագրողուհին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Է «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային: Դափնեկիրներին հոկտեմբերի 8-ին հայտարարել Է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմիտեն որոշել Է մրցանակը շնորհել «խոսքի ազատության գործում նրանց ջանքերի» համար, «ինչը նախադրյալ Է ժողովրդավարության եւ կայուն խաղաղության համար»: «Ժողովրդավարական հասարակությունները կանխում են պատերազմներն ու հակամարտությունները, դա լավագույն պաշտպանությունն Է, որը հասարկությունները կարող են կանգնեցնել պատերազմների եւ հակամարտությունների դեմ: Բայց չկա ժողովրդավարություն առանց խոսքի ազատության»,- ընդգծել Է Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռայս Անդերսենը:

«Նրանք շատ համարձակ, ակնառու լրագրողներ են, (մրցանակի շնորհումը նրանց) ցույց Է տալիս, թե ինչ Է նշանակում լինել լրագրող եւ ինչպես կարելի Է օգտագործել խոսքի ազատությունը նույնիսկ շատ բարդ, սահմանափակ պայմաններում»,- նշել Է նա՝ մեկնաբանելով դափնեկիրների ներդրած ավանդը: Դմիտրի Մուրատովն երրորդռուսաստանցին Է, որը դառնում Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ավելի վաղ այդ մրցանակը ստացել են Անդրեյ Սախարովն ու Միխայիլ Գորբաչովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский Türkçe

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ