Քաղաքականություն

Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը. Փաշինյանն արձագանքեց Աննա Մկրտչյանին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապն ապահովել է Արթուր Վանեցյանը. Փաշինյանն արձագանքեց Աննա Մկրտչյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանի մեղադրանքներին, թե Փաշինյանը «օպերատիվ կապով դավաճանական կապի է մեջ է եղել Ադրբեջանի ղեկավարի հետ», հիշեցրեց, որ այդ կապն ապահովել է այն ժամանակ ԱԱԾ տնօրեն, «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ Մկրտչյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանը օպերատիվ կապը ծառայեցրել է խոստումներ տալու, ադրբեջանական կողմի հետ գաղտնի պայմանավորվածությունների համար:

«Այս օպերատիվ կապը Ձեր խմբակցության ղեկավարն է ապահովել, գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի, թե ինչ է պայմանավորվել և ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է դավաճանության մասին, եթե Ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել: Եվ ուրեմն կարծում եմ` մեր ազգային անվտանգության մարմիները պետք է Ձեր խմբակցության ղեկավարով և ձեզնով զբաղվեն, տեսնեն, թե այդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել, և դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ինչ գործ եք ունեցել ընդհանրապես»,-ասաց նա:

Մկրտչյանը հավելեց՝ օպերատիվ կապի մասին հայտարարել է Փաշինյանը և ոչ թե ինքը: «Դուք ասել եք, որ շփումները ոչ միայն սահմանափակում են Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, այլ դուք ունեք նաև շփումներ՝ մեր թշնամի պետության ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է դավաճանությանը ու դավադրությանը, ես կարծում եմ, որ դրանցից ավելի լավ, քան դուք որևէ մեկը պատմել չի կարող»,-ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց. «Ավելի լավ դավաճանության և դավադրության մասին որևէ մեկը, քան ես, պատմել չեն կարող: Եվ ես մեր ժողովրդին պատմել եմ դավաճանության և դավադրության մասին, և ժողովուրդն արձագանքել է, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները դրանցով զբաղվելու առիթ կունենան»:

Վարչապետը նշեց, որ ՀՀ իրավապահ մարմինների գործառույթն է առանց բացառության բոլորով զբաղվելը: «Եվ էլի ասում եմ՝ այդ «դավաճանական, գաղտնի կապն» ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք, այդ ինչ 5 մլրդ էին ասում, ինչ եղավ այդ 5 մլրդը, ով էր ասում, մեր իրավապահներն այդ 5 մլրդով ինչու չեն զբաղվում, կարող է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել»,-ասաց նա:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում