Քաղաքականություն

Փաշինյանը կրկին պնդեց, որ Շուշիում 30 տարում բավարար չափով ներդրումներ չեն արվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պնդում է, որ Շուշիում 30 տարիների ընթացքում բավարար թվով ներդրումներ չեն արվել, բավարար թվով բնակելի շենքեր չեն կառուցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի հարցին:

Աբրահամյանը մեջբերեց Լիտվայում Նիկոլ Փաշինյանի հնչեցված միտքը. «Շուշիի մասին, որ այդքան խոսում ենք, 30 տարվա ընթացքում Շուշիում քա՞նի բնակելի շենք է կառուցվել, ինչո՞ւ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չեն ունեցե՞լ»:

Աբրահամյանը նշեց, որ Շուշիում բազմաթիվ բազմաբնակարան շենքեր են եղել, առանձնատներ, ԿԲ-ի մասնաճյուղը, մշակույթի պալատ, սպայական շենքր և մի շարք այլ հիմնարկներ, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրել է մոտ 4000 բնակիչ: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը պատերազմից առաջ եղե՞լ է Շուշիում և չի՞ արձանագրել իր նկարագրած շինությունները:

Վարչապետը, արձագանքելով Աբրահամյանին, ասաց, որ այդ ամբիոնից ինքը խոսել է նաև այն տարածքների մասին, որոնց վերաբերյալ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը բարձրաձայնել է հարցեր: «Այն, ինչ, որ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար, և այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ Լիտվայում իր արած հայտարարություններին որևէ ավելացնելու բան չունի:

Փաշինյանը հստակեցրեց՝ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին: Նա նշեց, որ Աբրահամյանի նշած ցանկը կարող է մեկ էջի վրա չտեղավորվել: «Իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել: Եկեք հաշվենք, թե ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում: Տեսնենք այդ ներդրումներն իրար հետ որևէ համեմատության եզր ունե՞ն: Ի՞նչ եք հետապնդում այդ հարցերով, ձեզ թվում է, թե մենակ դու՞ք եք եղել Շուշիում, ես չեմ եղե՞լ, մարդիկ չեն եղե՞լ, մյուս տարածքներում մարդիկ չեն եղե՞լ, չեն տեսե՞լ, թե ինչ վիճակ է: Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում: Այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ