Հասարակական

Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել N զորամիավորման զորավարժության մասնակիցների պատրաստվածությունը

1 րոպեի ընթերցում

Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել N զորամիավորման զորավարժության մասնակիցների պատրաստվածությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում հոկտեմբերի 1-ին տեղազննման աշխատանքներով ամփոփվել են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, զորքերի տեղաբաշխման կարգը, տրվել են համապատասխան հրահանգներ։

Ըստ աղբյուրի, վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստվածությունն ու գիտելիքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում