Քաղաքականություն

ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկը հանդիպմանն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարևորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև ԼՂ հակամարտությանը, վերջինիս առնչվող հարցերի վրա: Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը. այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության լուծման երկարատև, կայուն լուծման փնտրտուքին»,-ասաց Միրզոյանը:

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանն առնչվող և լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի,

«Մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին, կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Չեխիայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այս առումով հայ ժողովուրդը բարձր է գնահատում Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունումը»,-ասաց նախարարը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ