Դավիթ Գալստյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

«Սա նոր գործ է, նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ գործի բոլոր նյութերն իրեն տրամադրվել են սեպտեմբերի 29-ի երեկոյան։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 2018-2020 թթ․ ՀՀ ՊՆ պաշտոնը զբաղեցրած Դ․Տ․-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ․Գ․-ն։ Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2.277.323.840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դ․Գ․-ն Դավիթ Գալստյանն է, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթ»-ը, ով 2021 թվականի փետրվարի 2-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակում, իսկ մայիսին ազատ արձակվել։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից