Լիտվան Հայաստանին կտրամադրի «Մոդերնա»-ի արտադրության պատվաստանյութ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել «Մոդերնա»-ի արտադրած «Սպիկեվաքս» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանությունը:

«Սա առաջին անգամն է, որ «Մոդերնա»-ի արտադրած պատվաստանյութը հասանելի է դառնում Հայաստանին: Սա առաջին անգամ է, որ Լիտվան նվիրաբերում է այս տեսակի պատվաստանյութ: Լիտվան շարունակելու է նպաստել համավարակը կառավարելու ԵՄ-ի գլոբալ նախաձեռնություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութերը կիսել այն երկրների հետ, որոնց համար, ի տարբերություն ԵՄ անդամ երկրների, առավել դժվար է պատվաստանյութեր ձեռք բերել:

«Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանի ժողովրդի հետ կիսել ոչ միայն «ԱստրաԶենեկա»- ի, այլև«Մոդերնա»-ի պատվաստանյութերը, քանի որ հայերը ստիպված էին այս պատվաստանյութին շատ ավելի երկար սպասել, քան Լիտվայի քաղաքացիները», - ասել է վարչապետը:

Հայաստանում գրանցված պատվաստանյութերն են՝ «Սպուտնիկ V», «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա» ու «Սինոֆարմ»։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ